ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Ստեփանակերտում քաղաքացին անչափահաս երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ
21:00, 29.05.2023 | mamul.am
2883 | 0

Սեփական սեռական պահանջմունքների բավարարման շարժառիթով և ակնհայտ տասնչորս տարին չլրացած Ն. Ջ.-ի մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու դիտավորությամբ՝ Գ. Ս.-ն 2023թ. մայիսի 04-ից մինչև մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի Իվանյան 2-րդ նրբանցքի և Հեքիմյան փողոցի տարածքում վերջինիս նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ: Տեղեկանում ենք Արցախի դատախազության մամուլի ծառայությունից։

Փաստի առթիվ 16.05.23թ. ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության կողմից հարուցվել է քրեական գործ: 19.05.23թ. Գ. Ս.-ն ԱՀ քրեական օրենսգրքի 33/140-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր