Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ը կլինի Մոսկվայում, որտեղ կհանդիպի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Պալտովը։ «Փաստաթուղթն արդեն իսկապես պատրաստ է, ես այն բազմիցս տեսել եմ, այնտեղ փոքր փոփոխություններ են կատարվելու։ Բայց դեռևս կողմերը չեն կարողանում վերջին քայլն անել։ Հուսով եմ, որ մեկ շաբաթից այս ամենը կվերածվի ինչ-որ գործնական հարթության, և, հնարավոր է, մեր առաջնորդները նորից հավաքվեն»,- ասել է Պալտովը։ |