ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Փաշինյանը երկրից ճողոպրելու նախադրյալներ է ստեղծում, շուտով ընտանիքի հետ Արևմուտքում կհանգրվանի». Սուրեն Սուրենյանց
22:18, 29.05.2023 | mamul.am
13596 | 5

Տեղի է ունենում ԼՂ-ի ինտեգրումը Ադրբեջանին, այսինքն՝ Փաշինյանը բանակցություններում սպասարկել է Ալիևի օրակարգը, հիմա ինչո՞ւ է զարմանում, որ Ալիևը ուլտիմատում է ներկայացնում Արցախի քաղաքական ղեկավարությանը: 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Սուրենյանցի կարծիքով, միանգամայն իրական էր, որ Հայաստանի արդյունավետ դիվանագիտության դեպքում Արցախը քաղաքական ինքնավարություն ունենար, ոչ թե դառնար ադրբեջանահպատակ, Ադրբեջանի անբաժանելի մաս, այլ Ադրբեջանի բաղկացուցիչ մաս՝ ինքնորոշման սուբյեկտայնության հատկանիշներով:
«Փաշինյանին թվում էր, որ եթե զոհաբերի Արցախը, Հայաստանը ապահովագրելու է նոր ռիսկերից: Փաշինյանն առանց անվտանգության երաշխիքների Արցախը փուռը տվեց, Արցախը կանգնած է էթնիկ զտման շեմին, այլևս սուբյեկտայնության խնդիր չկա և դրա պատասխանատուն Փաշինյանն է: Նա Արևմուտքում փրկիչներ է փնտրում՝ վատաբանելով ՌԴ-ին, բայց հիմա հիասթափված է Արևմուտքից, Փաշինյանի և Արևմուտքի հարաբերությունները նման են տանը մնացած աղջկա, ով մեկին սրտանց սիրում է, բայց վերջում ուրիշի հետ է ամուսնանում»,- ավելացրեց նա:

Քաղաքագետի խոսքով, Արևմուտքն ի սկզբանե պատասխանատվություն չէր ցանկանում ստանձնել, բայց նրա պատկերացումներում Ուկրաինական պատերազմը Ռուսաստանի պարտությամբ է ավարտվել, ֆրանսիական ու ամերիկյան օդուժը շտապում են Հայաստան և կարծում էր, եթե մասնակցի ՌԴ-ին՝ տարածաշրջանից դուրսմղման գլոբալ ծրագրին, Արևմուտքից կստանա անվտանգության երաշխիքներ:

«Գիքորի նման՝ «էստի համեցեքի» փոխարեն Փաշինյանը պարտավոր էր կոնստրուկտիվ հարաբերություններ ունենալ Արևմուքի և ՌԴ-ի հետ, բայց նա մեկ դարպասի խաղ է տանում: Առաջիկա շաբաթներում իր վարած քաղաքականության ֆիասկոյի ամբողջ պատասխանատվությունը դրվելու է Արևմուտքի վրա: Մի օր կարթնանանք ու կիմանանք, որ նա ոչ թե երկրի համար է անվտանգային երաշխիքներ բերել, այլ՝ իր ընտանիքի և իր ընտանիքով արևմտյան մայրաքաղաքներից մեկում հանգրվանելու է որպես հայկական դեմոկրատական բաստիոնի բացառիկ ցուցանմուշ: Խորապես վստահ եմ, որ Փաշինյանը մինչև 2025 թվականը չի պաշտոնավարի, նա հաջողությամբ նախադրյալներ է ստեղծում՝ երկրից ճողոպրելու համար»,- եզրափակեց Սուրենյանցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր