ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Միգուցե այս գոտիներն արցախյան թանգարանների՞ց են հափշտակել». Համլետ Հովսեփյան
02:06, 30.05.2023 | mamul.am
4682 | 0

Հայկական կիրառական արվեստների եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ ծանոթ թուրք հնավաճառներից մեկը թվով վեց Սյունիք-Արցախյան մշակույթի մաս կազմող գոտիների լուսանկարներ է ուղարկել։ Գոտիները ձեռք է բերել մի բաքվեցի հնավաճառից։
Գոտիներից երեքի վրա հայատառ կնիքներ են։
Քաջ գիտակցելով, որ Բաքվում ժամանակին մեծ թվով հայեր են ապրել և զարմանալի չէ էնտեղ հայկական մշակութային գործեր գտնել, բայց մտքովս առաջին բանը, որ անցավ` իսկ միգուցե Արցախյան վերջին պատերազմից հետո իրենց ձեռքում հայտնված թանգարանների՞ց են թալանվել գոտիները։
Ունե՞նք արդյոք թշնամու ձեռքում հայտնված թանգարանների հավաքածուների ցուցակը։
Միգուցե ինչ որ կայքով ներկայացվե՞ն իրենց ձեռքում հայտնված իրերի լուսանկարներն ու այլ տեղեկություններ։
Աճուրդներում հայտնվելու դեպքում գոնե հնարավոր կլինի դրանք վերադարձնել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր