Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ակնհայտ է, որ, այսպես կոչված անկլավների հարցն օրակարգ է եկել Փաշինյանի հետպատերազմյան «տաղանդավոր» դիվանագիտության հետևանքով: Այս հարցում Դավիթ Տոնոյանի այսօրվա պնդումներն արժանահավատ են թվում, մանավանդ, որ հենց Փաշինյանի մարզպետներից մեկն էր համառորեն պնդում, թե Տիգրանաշենը հանձնելու թեմա չկա: Ակնհայտ է, որ Փաշինյանը հետին թվով դարձյալ պատասխանատվությունը զինվորականության ուսերին բարդելու հարց է լուծում»: |