ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից. «Ժողովուրդ»
09:00, 30.05.2023 | mamul.am
2318 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնալիքներ է ուղղում Արցախում ապրող հայերի նկատմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղված է վարչապետի գավաթի մասնակցելով:

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Ղարաբաղի հայերը ընդամենը «մեկ տարբերակ» ունեն՝ «ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, լինել Ադրբեջանի լոյալ և նորմալ քաղաքացի, աղբանոց նետել իրենց կեղծ պետական ատրիբուտներն ու լուծարել խորհրդարանը»։ Իսկ այս հայտարարություններին զուգահեռ՝ նույն օրը առավոտյան, Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, այդ այցի համար ագամ ճանապարհներ փակվեցին: Արդեն նույն օրը՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանն ուրախ տրամադրությամբ մասնակցում էր Վարչապետի գավաթի: «Ուզում եմ ընդգծել, որ հաջորդ տարվանից մենք այս մրցաշարի՝ խճուղային հեծանվավազքի մասշտաբները կընդլայնենք: Մրցումը նախ կմիջազգայնացնենք, այսինքն՝ բոլորը, անկախ քաղաքացիությունից, մասնակցելու հնարավորություն կունենան: Մրցաշարը կլինի Սևանի շուրջը: Եթե անհրաժեշտություն լինի, մասնագետները կասեն, երկու օր կտեւի հեծանվավազքը, և, իհարկե, մրցանակային հիմնադրամն էլ համապատասխան կկրկնապատկվի»:
Այսինքն՝ Հայաստանի և Արցախի համար այս կարևոր ժամանակահատվածում, երբ բազմաթիվ անվտանգային խնդիրներ են առկա, Փաշինյանը մտածում է հեծանվավազքի մասշտաբները մեծացնելու մասին, որն էլ իր հերթին հանգեցնելու է մեծ թվով ծախսերի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր