«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ շարժումը ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության հայտ է ներկայացնում: «Մենք բոլոր փորձերը հաշվի ենք առել՝ սխալները, թերությունները, կարծում ենք՝ հասարակական ավելի լայն ներգրավվածություն է պետք: Կազմակերպչա-կառուցվածքային առումով նախատեսում ենք բավական լայն կետային աշխատանք՝ հանրության բոլոր շերտերի հետ, այսպես կոչված՝ տնետուն աշխատանք»,- նշեց Թևանյանը, ով ավելի վաղ ներկայացրել էր շարժման նպատակները: |
Բաժանորդագրվել լրահոսին