ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Թող լսեն նրանք, ովքեր համարում են, որ Սյունիքից այն կողմ Հայաստան չէ». Մհեր Հակոբյան
18:42, 30.05.2023 | mamul.am
8388 | 1

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կներեք սրան մեր մեդիադաշտ բերելու համար, բայց պետք է:
Թող լսեն նրանք, ովքեր համարում են, որ Սյունիքից այն կողմ Հայաստան չէ: Մեկին մի անգամ նման խոսքի համար էն էր ծեծելու էի...
Լսեք, այ... երկոտանի առանձնյակներ - Ալթայից եկած թուրքի սերունդը Արցախը համարում է իր բնիկ հողը, իսկ դուք, որ հարմար դեպքում առիթը բաց չեք թողնի և կհպարտանաք Հայկ Նահապետով ու Տիգրան Մեծով, համարելով, որ այդ մարդկանց փառքից մի քիչ էլ ձեզ է բաժին հասնում, քանի որ հայ եք, այս վաչկատուն թուրքի սերնդի հետ ոչ միայն համաձայն եք, այլև ձեր դատարկ ուղեղները ծայրից ծայր պատած մաղձը Արցախի ու արցախահայության վրա եք թափում՝ ջուր լցնելով սրա ջրաղացին:
Շատ բան կարղ էի ասել, բայց... ինձ կզսպեմ: Լսեք, գուցե... ամաչեք կամ, որ ավելի լավ կլինի, ինչ որ մի բան գոնե գուցե հասկանաք...
Եվս մեկ անգամ կներեք սրան մեր մեդիադաշտ բերելու համար, բայց եթե չասեի՝ սիրտս կպայթեր»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր