ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.21, EUR 423.85, RUB 4.07, GBP 488.97
+13 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+15 °C
Քադիրովը խոստացել է հաշվեհարդար տեսնել
23:48, 30.05.2023 | mamul.am
7353 | 0

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ուկրաինական իշխանությունների գործողություններն անվանել է ահաբեկչական և հորդորել, ի պատասխան Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման, «փիսի-փիսի չանել», և միանգամից բնաջնջել «այս ամբողջ ահաբեկչական բջիջը»։

Քադիրովը երեքշաբթի օրն իր Telegram ալիքում նշել է, որ մայիսի 30-ին Մոսկվայի վրա իրականացված անօդաչու սարքի հարձակումը «ոչ մի տակտիկական, ռազմավարական կամ նույնիսկ հոգեբանական իմաստ չունի», քանի որ «պատերազմն ընթանում է բոլորովին այլ վայրում»։

Նա կարծում է, որ սա փորձ էր իր վրա ուշադրություն հրավիրելու և գետնին կրած խոշոր պարտություններից հետո տեղեկատվական միավորներ շահելու համար։ Նա կարծում է, որ «Ուկրաինայում չկան զինվորականներ և քաղաքական գործիչներ, կան միայն ահաբեկիչներ», հետևաբար, անհրաժեշտ է «հարվածել ահաբեկիչների այդ առաջնորդների կուտակման վայրերին, որպեսզի մնացածներին դաս լինի՝ նույնիսկ մտքով վատ բան չմտածել Ռուսաստանի հասցեին:

Միևնույն ժամանակ, Չեչնիայի ղեկավարի խոսքերով, «...պատասխան մեեթոդները չպետք է կոշտ լինեն, դրանք պետք է լինեն դաժան»: Քադիրովը նաև խոստացել է՝ շուտով ցույց կտանք, թե ինչ է վրեժխնդրությունը բառի ողջ իմաստով:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր