ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչ է լինելու Երևանի համալսարանների շենքերի ճակատագրի հետ». հարց՝ ԿԳՄՍ նախարարին
16:12, 31.05.2023 | mamul.am
3541 | 0

«Մենք ճարտարապետների հետ բանակցությունների գործընթացում ենք նախագծման և հատակագծի մշակման աշխատանքների գծով։ Առաջիկայում, կարծում եմ, կգնանք պայմանագրի ստորագրման։ Եվ նաև հատկացվող հողատարածքների մասով անհրաժեշտ աշխատանքները Կադաստրի պետական կոմիտեի հետ անում ենք»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, խոսելով «Ակադեմիական քաղաքի» ստեղծմանն ուղղված աշխատանքների մասին, ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հարցին` ի՞նչ է լինելու Երևանի համալսարանների շենքերի ճակատագրի հետ, նախարարը նշեց, որ նշված շենքերի հարցը չի քննարկվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր