ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 413.45, EUR 433.09, RUB 4.17, GBP 498.54
+14 °C, +11 °C ... +14 °C Վաղը`+19 °C
Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի բացման համերգին ելույթ կունենա բրիտանացի վիրտուոզ ջութակահարուհի Ջենիֆեր Փայքը
02:12, 01.06.2023 | mamul.am
1401 | 0

Հունիսի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը, որը 2023 թվականին նվիրվում է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին և այս տարի կանցկացվի դաշնամուրի մասնագիտական կարգում, իսկ մրցույթի փուլերը կանցկացվեն հունիսի 7-ից 12-ն Արամ Խաչատրյան համերգասրահում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։

Մրցույթի բացման արարողությունը և համերգը, ավանդույթի համաձայն, տեղի կունենան հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն է։ Մրցույթի բացման համերգին կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և հատվածներ «Սպարտակ» բալետից։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա բրիտանացի վիրտուոզ ջութակահարուհի Ջենիֆեր Փայքը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Խաչատրյանի անվան մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

Այս տարի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 22 դաշնակահար 7 երկրից։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր