ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Լարսի ռուսական կողմում հեղեղումներ են
18:12, 31.05.2023 | mamul.am
5084 | 0

Հյուսիսային Օսիայում ջրհեղեղի հետևանքով ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետ եկող մայրուղին ռուսական կողմում հեղեղվել է։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիա-Ալանիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

«Հեղեղումների սեզոնի պատճառով Վերին Լարսի անցակետի շրջակայքում իրավիճակը բավականին լարված է, մայրուղին հեղեվել է։ Համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ եղանք վտանգավոր հատվածում»,- Telegram-ի իր ալիքում գրել է Մեյնայլոն։

Ըստ նրա՝ 2023 թվականին անձրևների ու տաք եղանակի պատճառով Թերգի (Թերեք) գետի ջրի մակարդակը բարձրացել է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր