ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ալիևն ամբողջ ընթացքում պատրաստվում էր պատերազմի». Արա Պողոսյան
19:24, 31.05.2023 | mamul.am
3509 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի ոչ պոպուլյար բան էլ ասեմ էլի.
«Ովքեր առավոտից երեկո քարոզում են, թե եթե Նիկոլին իշխանության չբերեր ժողովուրդը, ապա պատերազմ չէր լինի», մեղմ ասած անհեթեթություն է։
2016 թվականին Արցախ մեկնած Սերժ Սարգսյանը, հանդիպելով Արցախի ներկայացուցիչների հետ, հենց հաջորդ պատերազմի մասին էր խոսել, որն ըստ Սերժ Սարգսյանի, անխուսափելի էր, եթե ազատագրված տարածքները չհանձնեն Ադրբեջանին։
Հանուն մարդկանց մեջ ռադիկալիզմ զարգացնելու, չարժե նման անհեթեթություն տարածել, թե Նիկոլը չլիներ, Ալիևը պիտի չհարձակվեր։
Մեր շատ ընդդիմադիր գործիչների, կամ ակտիվի լսելիս տպավորություն է ստեղծվում, թե Ալիևը շատ չափավոր և հումանիստ է, այնինչ իրականությունն այլ է` նա ամբողջ ընթացքում պատրաստվում էր պատերազմի, նա 2016-ին ստուգում էր մեր թույլ և ուժեղ կողմերը, իսկ 2020-ին, ստանալով բարենպաստ պայմաններ, իրագործեց իր չարանենգ ծրագիրը։
Էնպես որ, ախպոր նման, թեկուզ անուղղակի, բայց մի´ արդարացրեք Ալիևի գործունեությունները»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր