ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.24, EUR 411.87, RUB 4.03, GBP 474.21
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+23 °C
Mercedes-ը բախվել է Zil-ին․ 15-ամյա ուղևորը մահացել է
19:36, 31.05.2023 | mamul.am
3754 | 0

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 31-ին ժամը 15։29-ին ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար։

Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 2003 թ.) բախվել է կայանած Zil մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ․ Պ․, ծնված 1955 թ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ արձանագրվել է Վ․ Խ․-ի (ծնված 2008 թ․) մահը։
Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր