ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.24, EUR 411.87, RUB 4.03, GBP 474.21
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+23 °C
Nintendo-ն արգելափակել է մուտքը պաշտոնական կայքի ռուսերեն տարբերակ
20:18, 31.05.2023 | mamul.am
3816 | 0

Խաղային կոնսուլներ արտադրող ճապոնական Nintendo ծրագրավորողի կայքում հաղորդագրություն է հայտնվել ընկերության կայքի ռուսական բաժնի մուտքն արգելափակելու որոշման մասին։

Միևնույն ժամանակ, մայիսի 31-ից ռուս օգտատերերին, ովքեր արդեն ունեն Nintendo հաշիվ, թույլ կտան նորից ներբեռնել Nintendo eShop-ից նախկինում գնված թվային բովանդակությունը։ Այնուամենայնիվ, նոր հաշիվ ստեղծելն այժմ արգելված է:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա մարտին Nintendo-ն դադարեցրել էր վաճառքը Ռուսաստանում։ Ապրանքները երկիր առաքվում են միայն զուգահեռ ներմուծման սխեմայով։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր