ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մեր հասարակության թիվ 1 խնդիրը մարդկանց գերակշիռ մեծամասնության հոգևոր ու մտավոր առումներով թերհաս լինելն է». Թ. Ալեքսանյան
23:00, 31.05.2023 | mamul.am
1822 | 1

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Բազմիցս ասել եմ, որ մեր հասարակության թիվ 1 խնդիրը մարդիկանց գերակշիռ մեծամասնության հոգևոր ու մտավոր առումներով թերհաս լինելն է, այսինքն, այդ մարդիկ կարող են ապրել մինչև խորը ծերություն, սակայն մանկապետանեկան մակարդակի մտածողություն ու աշխարհընկալում ունենան, ու դա ողբերգություն է, որովհետև դրանք իրականությունը բացարձակապես ոչ ադեկվատ են ընկալում. օրինակ, արտաքին քաղաքական եղելությունների հետ Հայաստանի առնչությունները նրանք ընկալում են սևի ու սպիտակի պրիզմայի մեջով, ինչպես մինչև 3 տարեկան երեխաների մոտ է, այսինքն մի հսկայական զանգվածի համար, օրինակ, Ռուսաստանը քխ է, արևմուտքը պուպուշ, ու եթե այդ պուպուշ արևմուտքը մեզ չի օգնում, մեր անվտանգությանը վերաբերվող խնդիրների վրա թքած ունի, ուրեմն ըստ այդ մանուկների ու պատանիների, վայ ներողություն ի՜նչ պատանի, ըստ այդ բալիկների մենք ենք մեղավոր և քխ, քանի որ ռուսին գրողի ծոցը չենք ուղարկում ու մեր փրկիչ արևմուտքի գիրկը չենք վազում:
Նույն այսպես են մտածում մանկապարտեզի մյուս լսարանում, որոնց համար ամեն ինչ ուղիղ հակառակն է՝ ռուսն է պուպուշ, իսկ արևմուտքը քխ, ու նաև մենք ենք քխ, որ տակից արևմուտքի հետ խաղեր ենք տալիս, փոխանակ վազենք ու քցվենք փրկիչ ռուսի գիրկը:
Ուրեմն այդ մեծահասակ բալիկներին ուզում եմ ասել, որ մի պահ սոսկաները հանեն բերաններից ու ուշադիր ինձ լսեն. բալիկներ ջան կապ չունի՝ մենք ում գիրկն ենք վազելու, երբ մեզ ցեղասպանում են (իսկ մեզ իսկապես ցեղասպանում են (հուսով եմ կմեծանաք ու էդ բառի իմաստը կհասկանաք]) այդ բոլոր կողմերը պարտավոր են կանխել դա, առանց հաշվի առնելու, թե ում սոսկեն է ձեր բերանի մեջ:
Մի խոսքով բալիկների առաջին խումբը պիտի հասկանա, որ իր սիրած արևմուտքը շատ էլ լավ գիտի, որ Հայաստանը բռնագրավված ու ստրկացված երկիր է, նրա ղեկավարությունն էլ նրա ժողովրդին չի ներկայացնում, այնպես որ, ինչ որ նեղանալու առիթ չպտի ունենա հայ ժողովրդից, ընդհակառակը հայ ժողովուրդը պիտի նեղանա այդ երկերեսանիներից, որոնց համար Իրանում մի լաչիկ չկապելու պատճառով ծեծ կերած աղջկա ճակատագիրը անհամեմատ ավելի կարևոր է, քան թե միլիոնավոր հայ աղջիկների, մայրերի ու երեխաների ճակատագիրը, ովքեր ի տարբերություն իրանցի լաչիկ չկապողների, իսկապես ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ են կանգնած, կամ մյուս խմբի բալիկներն էլ պիտի հասկանան, որ իրենց սիրած Պուկ-ը շատ էլ լավ վերահսկում է Հայաստանը ու Հայաստանում իրականում ոչ ոք նրա դեմ ոչինչ չի անում, եթե որևէ մեկը փորձի նման բան անել, ապա կոչնչացվի ընտանյոք հանդերձ, բայց, միևնույնն է, թատրոն է բեմադրում, թե տեսեք տեսեք բալիկներ ջան ձեր մեջից մի վատ բալիկի ընտրեցիք պարտեզի վարիչ ու դրա համար ես ձեզ էլ տիրություն չեմ անի, պատժում եմ, բաաա:
Մի խոսքով, եթե Հայաստան կոչվող այս մանկապարտեզը Արևմուտք-Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել համատեղ որոշմամբ փակեն ու մեր 25-ից մինչև 85 տարեկան բալիկներին այդտեղից ուղիղ գործուղեն հատուկ նշանակության հոգեբուժարան, որտեղ գոնե կօգտագործվեն որպես մարդանման կենդանիների վրա նորանոր փորձարկումներ անցկացնելու համար նախատեսված գույք, այսինքն գոնե ինչ որ բանով մարդկությանը պիտանի կլինեն (ասել է թե առանց թափոնի արտադրական ցիկլ), ապա այդ ժամ կարող ենք հստակորեն հայտարարել, որ ՓՈՔՐԻԿ ԱՊՈՒՇԻ ԵՐԱԶԱՆՔԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆԱԼՈւ:
Մի խոսքով բերաններիցդ սոսկեքը հանեք բալիկներ ջան, գազի խցիկներին ու նմանատիպ այլևայլ խցիկներին պիտի պատրաստվեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր