ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Հայ-թուրքական սահմանի անցակետը կկառուցվի հրատապ՝ սահմանափակ ժամկետում
23:36, 31.05.2023 | mamul.am
3755 | 0

Պետական եկամուտների կոմիտեն մոտ 29 միլիոն դրամով գնում է կատարել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ից։

Այս ընկերությունը, որն իրականացնում է նախագծային աշխատանքներ և իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է 2001 թվականից, 29 միլիոն դրամով իրականացնելու է Մարգարայի հայ-թուրքական սահմանի անցակետի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները, գրում է «168»-ը։

Ըստ մայիսի 25-ին կնքված պայմանագրի՝ անցակետի կառուցումը նախատեսվում է իրականացնել խիստ սահմանափակ ժամկետում, ուստի անհրաժեշտություն է առաջացել շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ կատարել նաև անցակետի կառուցման նախագծահաշվային աշխատանքները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր