ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Նիկոլը խաղում է իր դիմացինների անխելքությունների վրա». Կիվիրյան
00:30, 01.06.2023 | mamul.am
3312 | 2

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Նիկոլը խաղում ա իր դիմացինների անխելքությունների վրա, ու ասեմ, որ մինչ օրս իր մոտ դա բավականին լավ ստացվում ա, դե հաշվի առնելով հականիկոլականների մի ստվար զանգվածի մտավոր գաճաճ լինելը։ Օրինակ ի՞նչ արեցին հականիկոլականները, դրեցին ու Արցախում անխտիր բոլոր, անգամ խիստ պատահական զոհվածներին դրեցին ու հռչակեցին հերոսներ, իսկ իրենց ծնողներին էլ ըստ դրա հերոսածիններ ու առյուծածիններ, դե իրենց կարճ խելքով մտածելով, որ եթե զոհվել են, ուրեմն ծնողները մեխանիկորեն կդառնան հականիկոլականներ։ Դե Նիկոլենք էլ ինչ արեցին, սրանց սկսեցին անհատապես ու բիրիքով գայթակղել ու առնել, առավել ևս, որ սրանց մի մասը հենց իրենց ընտրողներն ու իրենց իշխանության բերողներն էին ու ըստ դրա ստացվեց, որ հերոսածինները ու առյուծածինները դառան իր և իր կնգա քաղաքական ու հասարակական հենարանը։ Ու դրեցին տրամաբանական հարցադրում, որ ինչ ա, էլ այդ մարդիկ հերոսածին չե՞ն: Ու ինչպես միշտ, հականիկոլականներն ընկան իրենց իսկ լարած պարզագույն թակարդը, քանի որ այդ զանգվածին իրենք էին այդպես պաթոսախեղդ կոչումներ տվել, սարքել հասարակական գործոն, ըստ իրենց զոհված երեխաների փաստի, իսկ տրամաբանության մեջ այդ մարդու քաղաքական նախասիրությունները էլ իրեն այդպիսի բարձր կոչումից չի զրկում։ Ասածս ինչ ա, ամեն մտավոր խիյար պետք ա չզբաղվի քաղաքականությամբ, քանի որ դուք ձեր դեբիլիզմով Նիկոլի համար ոսկու հանք եք։ Ու այդպես, համարյա թե բոլոր հարցերում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր