ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ծեծկռտուք և կրակոցներ Սամվել Բաբայանի թիմակիցների միջև․ «Հրապարակ»
08:48, 01.06.2023 | mamul.am
7380 | 0

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ հերթական «ռազբորկան» է եղել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով ու կրակոցով։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ի երեկոյան․ Բաբայանի թիմակիցներից մեկը որոշել է հաշիվ պահանջել ՏԿԵ նախկին նախարար, Բաբայանի աջակից Հայկ Խանումյանից, ով, ըստ մեր աղբյուրի, անհարգալից է արտահայտվել իրենց թիմակիցներից մեկի մասին, ասելով՝ էս լակոտն է՞լ է մեր թիմից: Վերջինս էլ որոշել է պատիվ պահանջել։ Երկու կողմը՝ իրենց աջակիցներով, Ստեփանակերտի կենտրոնում, ոստիկանության շենքի մոտ տուրուդմփոց են սարքել»։

Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր