ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ի՞նչ նպատակով է ստորագրվել «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիրը. մանրամասներ. Փաստ
08:54, 01.06.2023 | mamul.am
2600 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 24-ին «Համախմբում» շարժման, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև Երևանում և Ստեփանակերտում «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր է ստորագրվել։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը լրատվամիջոցին հայտնել է, որ հուշագրի հիմքում Արցախի խնդիրը, արցախահայության ինքնորոշման հարցը միջազգային հարթակներում առաջ տանելն է։ «Հայաստանում պետք է ունենանք այնպիսի իշխանություններ, որոնք հայկական շահերով պետք է շարժվեն. հանուն հայրենիքի պայքարելու ենք այն ամենի դեմ, ինչը հակասում է այս թեզերին»,-ասաց նա։

Հուշագրի ստորագրումը, Գալստյանի խոսքով, բխում է ՀՀ իշխանությունների քայլերից, որոնք նաև Արցախն ու Հայաստանը միմյանցից մասնատելու խնդիր ունեն»:

Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր