ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հնարավոր կլինի՞ հասնել գազի սակագնի նվազեցման․ «Փաստ»
09:06, 01.06.2023 | mamul.am
2656 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գազի գնին, 2020 թ. հայտարարել էր, թե «ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում ցուցաբերի»: Ավելին, նա տեղեկացրել էր, թե խոսել է ՌԴ նախագահ Պուտինի հետ և ակնկալում է, որ «այդ թեմայի շուրջ կգանք ընդհանուր հայտարարի, ու ՌԴ նախագահը կմիջամտի, որպեսզի կարողանանք «Գազպրոմի» ներկայացրած հայտի հետ կապված որոշում կայացնել»: Սակայն գազն, այնուամենայնիվ, թանկացավ. 2022 թվականին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից կայացվեց որոշում, ըստ, որի, 2022թ. ապրիլի 1-ից գազի սակագինը բարձրացավ մի շարք սպառող խմբերի, այդ թվում՝ բնակիչների համար՝ դառնալով 143,7 դրամ՝ 1 խմ-ի համար»։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր