ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Եթե պաշտոնյաների մեքենաներից «պլյոնկաները» հանված չեն, քաղաքացիները ինչո՞ւ պիտի հանեն». հարց՝ ՆԳ փոխնախարարին
12:48, 01.06.2023 | mamul.am
4372 | 1

«Մենք տեսնում ենք կառավարության անդամների մեքենաներ, որոնց ապակիների վրայից այսպես ասած՝ «սև պլյոնկաները» դեռ հեռացված չեն: Եթե կառավարության ադամները, պաշտոնյաները որպես օրինակ չեն ծառայում, քաղաքացիները ինչո՞ւ պետք է հեռացնեն»,- կառավարության նիստից հետո՝ դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին, հարցրին լրագրողները:

Ի պատասխան, պաշտոնյան ասաց. «Մեքենաների դիմապակիների թաղանթները հեռացնելու պահանջը վերաբերում է բոլորին: Հարցումը պետք է ուղղեք ձեր կողմից նշված կառույցներին...Եթե մեր գործընկերները դեռ չեն հեռացրել, ապա շատ կարճ ժամանակում կապահովենք»:

«Եթե պաշտոնյաների մեքենաներից «պլյոնկաները» հանված չեն, քաղաքացիները ինչո՞ւ պիտի հանեն». հարց՝ ՆԳ փոխնախարարին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր