ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Անկլավների հանձնումը հնարավոր է բացառապես հանրաքվեով»․ Գևորգ Դանիելյան
15:18, 01.06.2023 | mamul.am
1728 | 1

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զուտ իրավական վերլուծություն
44-օրյա պատերազմից հետո տարածքները, ընդհուպ՝ միջպետական ռազմավարական ճանապարհները զիջելն արդարացվում էր իբր 2010 թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:
Բազմիցս ենք բացատրել, որ այդ օրենքը, նախ, ընդունվել է դեռևս 1995 թ., ինչւ գուցե այնքան էլ էական չէ, բայց անտեսվել է պարբերաբար, բացի այդ, այն որևէ կապ չունի պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հետ, այն ընդամենը ամրագրում է համայնքների տարածքները, որոնք չեն ներառում սահմանային գոտիները:
Վերջին շրջանում այդ հաճախակի շրջանառության մեջ հայտնված օրենքը իսպառ մոռացության է մատնվել: Ինչո՞ւ. նախ, ադրբեջանական զինուժը զավթել է անգամ այդ օրենքով նախատեսված սահմանամերձ որոշ տարածքներ, ինչի արդյունքում արդեն ունենք 8 հազարից ավել ներքին տեղահանվածներ: Բայց առավել հրատապ է դարձել, այսպես կոչված, անկլավների հարցը. անկլավները դարձյալ նշված օրենքի համաձայն, արդեն ներառված են Հայաստանի տարածքի մեջ, իսկ դրանց հանձնումը հնարավոր է բացառապես հանրաքվեով (Սահմանադրության 205-րդ հոդված): Այս դեպքում, «քաղաքական պատասխանատվություն» ստանձնելու հայտարարությամբ հանրաքվեն հնարավոր չէ շրջանցել՝ առանց Սահմանադրությունը կոպտորեն խախտելու: Չի բացառվում, որ Ազգային ժողովը փորձի փոփոխել նշված հոդվածը՝ բացառելով տարածքների փոփոխության հարցը հանրաքվեի դնելու իրավական ճանապարհը, բայց այս դեպքում Ազգային ժողովը ևս թույլ կտա Սահմանադրության կոպիտ խախտում, քանզի 205-րդ հոդվածը կարող է փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով (202-րդ հոդվածի 1-ին մաս) ....»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր