ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պարեկները հրահանգ ունեն «զրոյական» վարչական ակտ կազմել մգացված ապակիներով ավտոմեքենաների վարորդների նկատմամբ». Հեքիմյան
16:18, 01.06.2023 | mamul.am
4543 | 1

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Փողոցում զրուցեցի առաջին պատահած պարեկի հետ: Վերջինս ասում է, որ պարեկները հրահանգ ունեն «զրոյական» վարչական ակտ կազմել մգացված ապակիներով ավտոմեքենաների վարորդների նկատմամբ: Իսկ «զրոյական» ակտ նշանակում է, որ իրականացվելու է նույն վարչարարությունը, կազմվելու է նույն վարչական ակտը, սակայն՝ առանց տուգանքի: Դե, գրավոր նախազգուշացման նման մի բան է:
Բացի դրանից՝ «զրոյական» վարչական ակտը գործում է 24 ժամ: Ժամկետը լրանալուն պես ավտոմեքենայի վարորդի նկատմամբ հաջորդ վարչական ակտն իր մեջ այլևս տուգանք է պարունակելու:
Փաստորեն, ամեն ինչ թողնվեց պարեկների հայեցողությանը: Եթե վերջիններս կամենան, ապա, օրինակ՝ ես կարող եմ երբևէ «զրոյական» ակտի դափնեկիր չդառնալ և, հետևաբար՝ մնացած ողջ կյանքս ավտոմեքենան վարել մգացված ապակիներով:
Կարևորը «զրոյական» ակտ չունենալն է»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր