ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Խաբեցինք հազարավոր երեխաների ու դպրոցական նստարանից ուղարկեցինք զոհվելու». Գ. Նազարյան
17:36, 01.06.2023 | mamul.am
2329 | 1

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը. «ԵՐԲ ԵՆՔ ՍԿՍԵԼՈՒ ՍԻՐԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Գիտեմ, ասելու եք` մենք մեր երեխաներին շաաաաատ ենք սիրում։
Իսկապե՞ս։
Բանակից ազատելո՞վ ենք սիրում, թե հանուն այս ու այն սին նպատակների՝ երեխաներ չունենալով։
Անտարբերությա՞մբ, երեխաների ապագան ջարդելո՞վ ենք սիրում, թե՞ հունիսի մեկին նրանց համար միջոցառումներ կազմակերպելով։
Հանուն նրա, որ մեզ դավաճան չասեն, բայց թող դպրոցը հենց նոր ավարտած երեխաները զոհվեն՝ ասել ու մտածելո՞վ ենք երեխաներին սիրում կամ իրականությունը ձեւախաղված ներկայացնելո՞վ։
Կեղծ արժեհամակարգերով դաստիարակելո՞վ ենք նրանց սիրում, թե՞ չհետաքրքրվելով, թե ինչպես են սովորում, կամ սովորո՞ւմ են, թե՞ ոչ։
Լավ մտածեք, դուք երեխաներին եք սիրո՞ւմ, թե՞ նրանց միջոցով հենց ձեզ։
Երբ ենք սկսելու սիրել երեխաներին։ Երբ ենք սկսելու իսկապես նրանց մասին մտածելու։ Երբ ենք սկսելու նրանց չխաբել։
Ես էդպես էլ չզգացի, որ միջին վիճակագրական հայի խիղճը տանջվում է, որ խաբեցինք հազարավոր երեխաների ու դպրոցական նստարանից նրանց ուղարկեցինք զոհվելու։ Այսպե՞ս էինք սիրում ու այսպե՞ս ենք սիրում երեխաներին»։

«Խաբեցինք հազարավոր երեխաների ու դպրոցական նստարանից նրանց ուղարկեցինք զոհվելու». Գ. Նազարյան
Աղբյուրը` Գեղամ Նազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր