ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+6 °C
«Այսքանից հետո ուզում եք, որ ՀՀ քաղաքացին իրեն հպա՞րտ զգա». Արթուր Սաքունց
03:18, 02.06.2023 | mamul.am
6779 | 1

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանը անձամբ պետք է նվազագույնը հեռացներ, եթե ոչ հանրային քրեական հետապնդման վարույթ վերսկսելու ուղղությամբ ջանքեր գործադրեր նման ոստիկանին պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ուսադիրներն ուղղակի պետք է պոկել ու հեռացնել համակարգից:
Փաստացի տուժող անչափահասը մնացել է մեն միայնակ ամբողջ իրավապահ համակարգի դեմ, ու այլ ելք չի ունեցել, քան ենթարկվել արդեն երկրորդ, այս անգամ համակարգային ճնշմանը:
Ու այսքանից հետո ուզում եք, որ ՀՀ քաղաքացին իրեն հպա՞րտ զգա:
Նման անպատժելիությունից հետո քաղաքացուն դիմել որպես հպարտ, առնվազն երեսպաշտություն է, եթե ոչ բացառիկ անհարգալից վերաբերմունք ՀՀ քաղաքացիների մարդկային արժանապատվության հանդեպ:
Անպատժելիությունը և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը անհամատեղելի են»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր