ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Bloomberg-ը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի մեղմացման մասին
20:54, 01.06.2023 | mamul.am
6003 | 0

Bloomberg-ը հայտնել է, որ ԵՄ-ն նախատեսում է մեղմացնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի վերաբերյալ մի շարք նախնական առաջարկներ։

Հրատարակության համաձայն, կողմերը նախատեսում են մասնակիորեն հանել արգելված ապրանքներ տեղափոխող նավերի՝ ԵՄ նավահանգիստներ մուտքի արգելքը։ Նախատեսվում է նաև սահմանել 30-օրյա արտոնյալ ժամանակաշրջան մինչև սահմանափակումների մեկնարկը այն նավերի համար, որոնք օգնում են Ռուսաստանի Դաշնությանը՝ շրջանցել պատժամիջոցները՝ փոխադրելով ԵՄ-ում արգելված ռուսական նավթը մի նավամատույցից մյուսը տեղափոխելով:

Ավելի վաղ հրատարակությունը հայտնել էր, որ ԵՄ-ն արգելելու է նավերի մուտքը նավահանգիստներ, որոնք օգնում են Ռուսաստանի Դաշնությանը շրջանցել նավթային պատժամիջոցները։

Եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթի հիմնական նպատակը ռուսական պատժամիջոցները շրջանցելու ուղիների վերացումն է։

Մայիսի 27-ին Politico-ն հայտնել է, որ Հունաստանն ու Հունգարիան դեմ են հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր