ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Սա չի նշանակում, որ սա կգոհացնի բոլորին, բայց մյուս կողմից էլ սա կգոհացնի բոլորին». Փաշինյան
22:12, 01.06.2023 | mamul.am
3936 | 3

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայում՝ Մանուկ Բեյի պալատում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում կրկին խոսեց այսպես կոչված՝ ՀՀ «կադաստրի վկայականից»: «Ես շատ ուզում եմ, որ որպես ՀՀ վարչապետ՝ հասնեմ մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական: Սա չի նշանակում, որ սա կգոհացնի բոլորին, բայց մյուս կողմից էլ սա կգոհացնի բոլորին: 2 անգամ մենք Հայաստանի Հանրապետություն ենք հիմնադրել և 2 անգամ էլ դրանք որոշակիորեն ընկալվել են՝ որպես գործիք ավելի մեծ նպատակի համար: Բայց մյուս կողմից էլ Հայաստանի Հանրապետությունն ինքը՝ որպես նպատակ չի ընկալվել: Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը մեր նպատակը լինի և գործիքը: Նպատակ՝ որպես ինքնիշխան երկիր, միջոց՝ Հայաստանի քաղաքացիների անվտանգ ու բարեկեցիկ կյանքի համար»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր