ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր». Փաշինյան
23:18, 01.06.2023 | mamul.am
3711 | 1

Մոլդովահայ համայնքի ներկայացուցիչները Փաշինյանի հետ հանդիպմանը բարձրացրին անկլավների հարցը, մտահոգություն հայտնեցին, որ եթե Տիգրանաշենն անցնի Ադրբեջանին, ապա անվտանգային մեծ խնդիր կառաջանա, կկտրվի ճանապարհը Վայոց Ձորից դեպի Երասխ։

Փաշինյանն իր պատասխանում Տիգրանաշենը կոչեց Քյարքի: «Եթե ելնենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի, եթե պարզվի` դա Ադրբեջանինն է, մենք այդտեղ ոչ մի խնդիր չունենք։ Դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի, Քյարքին վերցնի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չգերագնահատենք։
Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։ Եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, նենց կանցնի»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր». Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր