ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Էնքան անբաշար եք, որ չեք կարողանում անգամ մեր պարտության թիվ մեկ մեղավոր Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից». Թաթուլ Հակոբյան
23:36, 01.06.2023 | mamul.am
11783 | 4

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ապշելու բան է:
Ուրեմն, նրանք և նրանց խոսնակները, ովքեր 1997-1998 թթ. զավթեցին իշխանությունը՝ իրականացնելով ռազմապետական հեղաշրջում՝ շրջելով մեր պատմության ընթացքը, նրանք, ովքեր ձեռքի տակ ունեին 4,4 հազար քառ կմ տարածքով հաղթանակած Արցախ և ավելի քան 7000 քառակուսի կմ տարածք նախկին ԼՂԻՄ-ի շուրջ, չկարողացան հասնել նրան, որ Արցախը ինքնորոշվի:
Ասում էին՝ Արցախի կարգավիճակը՝ «ինքնավարությունից բարձր, անկախությունից ցածր», «դե յուրե ոչ Ադրբեջանի կազմում, դե ֆակտո անկախ» և նման երես փրկելու ֆրազներ, այսօր, երբ մենք պարտվել ենք պատերազմում, Արցախի համար անկախություն են պահանջում՝ Շուշիով ու Հադրութով:
Հերիք է այսքան արյուն տված մեր ժողովրդին ծաղրեք:
Դուք էնքան անբաշար եք ու ապաշնորհ, որ չեք կարողանում անգամ պատերազմում պարտված և մեր պարտության թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ունենալով ձեր սիրելի Պուտինին ձեր կողքին, ունենալով 5 հեռուստաընկերություն ու 15 լրատվամիջոց, ունենալով մեր պետության բյուջեի չափ փող:
Դուք անգամ չեք կարողանում 10 հազար մարդ դուրս բերել փողոց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր