ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Եթե թշնամին գրավի Ստեփանակերտի կառավարական փողոցը, ապա կճաքի ամբողջ Արցախը». Վահրամ Մարտիրոսյան
12:42, 02.06.2023 | mamul.am
6702 | 0

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա ամենավտանգավոր կետը դարձել է Ստեփանակերտը։ Թշնամին հնարավոր է Շուշիից մեծ քանակի հատուկ նշանակության ուժերով կտրուկ մտնի Ստեփանակերտ։ Եթե նրան հաջողվի գրավել Ստեփանակերտի կառավարական փողոցը՝ Վերածննդի հրապարակը, ապա կճաքի ամբողջ Արցախը։
Արցախի վրա ամբողջական հարձակումը կբերի հումանիտար աղետի, որը ոչ Ալիևին է պետք, ոչ Հայ դավաճաններին, ոչ Արևմուտքին, ոչ Ռուսներին։ Իսկ այսպես՝ միայն լոկալ ռազմական օպերացիա իրականացնելով ոչ ոքի խղճին ցեղասպանության բեռ չի մնա։
Ալիևը միջազգային խաղացողներից քարտ-բլանշ է ստացել, չեմ կարծում նա պահը բաց է թողնելու։
Արցախում զորահավաք է պետք իրականացնել և պատրաստվել վաթարագույնին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր