ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության անդամների ատեստացիա». Ոսկան Սարգսյան
14:30, 02.06.2023 | mamul.am
3359 | 2

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորում է անցկացվում, ոստիկանությունում և ՀՀ զինված ուժերում առաջիկայում ատեստավորում կանցկացվի։ Ես՝ որպես Հայաստանի 3 միլիոն վարչապետերից մեկը, պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի, նախարարների, փոխնախարարների, վարչությունների պետերի և այլ պաշտոնյաների ատեստավորում անցկացնել, ատեստավորման հանձնաժողովը ձևավորել իշխանության, ընդդիմության, ՀԿ սեկտորի ներկայացուցիչների հավասար մասնակցությամբ, ատեստավորման գործընթացը լրատվամիջոցների համար դարձնել թափանցիկ։ Այդ դեպքում պարզ կդառնա, թե Նիկոլ Փաշինյանը որքա՞նով է ըմբռնում վարչապետությունից, Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժեր, Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահություն, Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկա, Ժաննա Անդրեասյանը՝ ԿԳՄՍ ղեկավարելուց։ 2022 թվականին կառավարությունը բարձր ռոճիկներից զատ, պետբյուջեից 600 միլիոն դրամ պարգևավաճարներ է ստացել։ Ինչ նվաճումների համար է պարգևավճարներ ստացել, ի՞նչ է արել կառավարությունը՝ Հայաստանի տարածքներն ազատագրե՞լ է ադրբեջանական զինուժից, Բաքվից հայ գերիներից ետ է բերե՞լ, Հայաստանում ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն է սկսել, թե՞ Գյումրիի չոր նավահանգստում միլիարդավոր դոլարների ներդրում է եղել»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր