ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Մոսկվան պատասխանել է Փաշինյանի՝ «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք» հայտարարությանը
16:24, 02.06.2023 | mamul.am
22887 | 2

Կրեմլն ի գիտություն է ընդունում Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ. այն ունի որոշակի նրբերանգներ, РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք»:

«Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, մենք դրանք հաշվի ենք առնում: Բայց, իհարկե, մենք շարունակում ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր