ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
««Կադաստրի վկայականը» հասցեատիրոջը տրվում է մի քանի դեպքերում». Կարեն Հեքիմյան
17:18, 02.06.2023 | mamul.am
2647 | 0

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Փաշինյան Նիկոլը կրկին խոսեց «կադաստրի» և «կադաստրի վկայականի» մասին: Վերջինս ցանկանում է «ապագա սերունդներին թողնել ՀՀ «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»»:
Տեղեկացնեմ, որ «կադաստրի վկայականը» հասցեատիրոջը տրվում է մի քանի դեպքերում՝
1. Անձին, որը մասնակցել է սեփականաշնորհմանը,
2. Անձին, որը ժառանգություն է ստացել,
3. Նոր սեփականատիրոջը՝ առուծախի կամ նվիրատվության դեպքում:
Հաշվի առնելով այն, որ Փաշինյան Նիկոլը որևէ կերպ չի մասնակցել սեփականաշնորհմանը, ինչպես նաև Հայաստանն իբրև ժառանգություն չի ստացել, ապա մնում է «կադաստի վկայականի» ստացման 3-րդ տարբերակը: Եվ, եթե դա այդպես է, ապա Հայաստանը «կստանա» բացառապես առուծախի և նվիրատվության արդյունքում մնացած տարածքի «կադաստրի վկայականը»»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր