ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ունենք քրեական գործ, որով հիմնավորված է 34 մլրդ դրամի վնաս». Սասուն Խաչատրյան
19:00, 02.06.2023 | mamul.am
3194 | 1

«Աս պահին ունենք մեկ քրեական վարույթ, որով վերականգնվել է 250 մլն դրամ, ունենք քրեական վարույթ հետաքրքիր զուգադիպությամբ, որ մոտ էլի 250 մլն դրամի հիմնավորվել է վնասը, որը նույնպես, կարծում եմ՝ կվերականգնվի: Ունենք նաև մեկ քրեական գործ, որով հիմնավորված է 34 մլրդ դրամի վնաս, ինչի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. այդ գումարի չափով գույքի վրա կալանք է դրված»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով պետությանը պատճառված վնասի վերականգնման դեպքերին, ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

Հարցին, կարող է անուններ նշել, Խաչատրյանն ասաց, որ հիմա նպատակահարմար չի համարում՝ նշելով, որ ո՛չ նախկին պաշտոնատար անձ է, ո՛չ ներկա, նա բիզնեսմեն է:

«Ունենք քրեական գործ, որով հիմնավորված է 34 մլրդ դրամի վնաս». Սասուն Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր