ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում. «Ժողովուրդ»
09:30, 03.06.2023 | mamul.am
5621 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը 2020թ-ի պատերազմից հետո մի խայտառակ իրավիճակում է հայտնվել:
Մեր տեղեկություններով՝ վերջինս 44-օրյա պատերազմից ընդամենը մեկ տարի անց՝ 2021-ին, դիմել է դատարան՝ իրեն պատկանող «Արմբիզնես» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու համար, որպեսզի խուսափի հարկեր վճարելուց:
Ի դեպ, ՍՊԸ-ն գրանցված է հենց պատգամավորի բնակության հասցեում՝ Դավիթաշեն, 2-րդ թաղամաս, 40 շենք:
Ստացվում է՝ հետպատերազմական վիճակում գտնվող երկրում, երբ քաղաքացիները, հարկերը վճարելով, փորձում էին պատերազմից հետո թուլացած պետությունը, բանակը ոտքի կանգնեցնել, որևէ օգուտ տալ, պատգամավորը, որը տնտեսության զարգացման ջատագովն է, բոլորին հորդորում է ժամանակին հարկերը վճարել, լրիվ հակառակն է անում. ինքը իր ՍՊԸ-ն փակում է՝ հարկերից խուսափելու համար»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր