ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Պետբյուջեի հաշվին շրջագայողը. «Ժողովուրդ»
09:36, 03.06.2023 | mamul.am
3409 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ցեղասպանության ճանաչումը՝ օդի մեջ, բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից». այս խոսքերի հեղինակը Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն է, որը բավականին շատ է սիրում մեկնել գործուղումների, այլ կերպ ասած՝ ճամփորդել՝ պետբյուջեի հաշվին, սակայն նախկին սփյուռքահայը ցեղասպանության ճանաչման հարցն անիմաստ մի բան է համարում:

Բայց այդ գաղափարի կրող պաշոնյան միայն 2022 թվականին 13 գործուղման է մեկնել տարբեր երկրներ: 2022 թվականին կառույցին հատկացվել է 578 մլն 945 հազար դրամ: Այս տարի ևս Զարեհ Սինանյանն ակտիվ ճամփորդող է: Տեղեկացանք, որ նախորդ ամիս նա մեկ շաբաթով Գերմանիայում է եղել, ապրիլ ամսին նա ութ օրով Իսպանիայում էր:
Ամենաուշագրավ գործուղումը եղել է փետրվարին. նա փետրվարի 17-ից մինչև մարտի 2-ը եղել է ԱՄՆ-ում: Հիշեցնենք, որ մինչ Հայաստանում պաշտոն ստանալը Սինանյանը ԱՄՆ-ում էր բնակվում, իսկ հիմա էլ ԱՄՆ է մեկնում՝ պետբյուջեի հաշվին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր