ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Նախարարի պաշտոնը Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնո՞վ. «Հրապարակ»
09:42, 03.06.2023 | mamul.am
9815 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, արդարադատության ներկայիս նախարար Գրիգոր Մինասյանի ընտանիքը` հայրը` «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանը, եղբայրը` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, այս իշխանությունների թիրախում են 2018-ից ի վեր: 2020-ից քրեական գործ կա հարուցված, որով անցնում է Արա Մինասյանը: Եվ իշխանությունը նաև այս ընտանիքի ունեցվածքով է հետաքրքրված` Հակակոռուպցիոն կոմիտեում նման գործ է քննվում: Այս ընտանիքից «պլստացել» է միայն կրտսեր որդին` Գրիգոր Մինասյանը, ով 2022-ի դեկտեմբերի վերջին նշանակվեց նախարար: Սակայն դրանից առաջ` մոտ 3 ամիս, այս պաշտոնը թափուր էր: Կարեն Անդրեասյանի` ԲԴԽ գնալուց հետո Մինասյանը պաշտոնավարում էր որպես ԺՊ:
Մեզ տեղեկություններ են հասել, որ նախարարի պաշտոնը Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնով: Նա օգնել է, որ հայտնաբերվի իր ընտանիքի անդամներին, մասնավորապես` մորը պատկանող ինչ-որ գույք, և դրա շնորհիվ է շահել Փաշինյանի վստահությունը: Երեկ Գրիգոր Մինասյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ չկա նման բան, ինքը ցուցմունք չի տվել, ոչ էլ աջակցել է իրավապահներին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր