ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Արևմուտքը լուծում է մեկ խնդիր՝ ռուսական զինական ներկայությունը ՀՀ-ից պետք է դուրս թռնի». Հայկ Նահապետյան
11:18, 03.06.2023 | mamul.am
4657 | 1

«Արևմուտքը ողջունում է Արցախը 100 տոկոսանոց կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելու կամ գործընթացը վերջին հանգրվանին բերելու՝ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարների ջանքերը»,- «Խոսքի իրավունք» հաղորդաշարի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Նրա խոսքով՝ Արևմուտքը երկու «արդյունք» է գրանցել՝ Արցախը շրջափակված է, Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: «Արևմուտքն առարկայապես լուծում է մեկ պարզ խնդիր՝ ռուսական զինական ներկայությունը ՀՀ-ից պետք է դուրս թռնի: Հավաքական արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց և Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելուց ՌԴ ռազմական ներկայությունը խոչընդոտ է»,- ասել է բանախոսը:

«Արևմուտքը լուծում է մեկ խնդիր՝ ռուսական զինական ներկայությունը ՀՀ-ից պետք է դուրս թռնի». Հայկ Նահապետյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր