ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մենք չենք թողնի, որ Նիկոլն այդ գյուղերը հանձնի թշնամուն». Ալբերտ Բազեյան
12:00, 03.06.2023 | mamul.am
4677 | 0

«Մենք չենք թողնի, որ Նիկոլն այդ գյուղերը հանձնի թշնամուն: Չի կարող հանձնել: Մենք ոտքի ենք հանելու մեր ազատամարտիկ բոլոր ընկերներին, դիմելու ենք նաև բանակին, որպեսզի պաշտպանենք մեր սահմանները»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 1-ին Մոլդովայում հայ համայնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե 1975-ի քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե՞ Ադրբեջանինը, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է՝ մենք ոչ մի խնդիր չունենք»: Վարչապետը նաև նշել էր, որ չկա այնպիսի անկլավ, որի հանձնումը անլուծելի ճանապարհային խնդիրներ առաջացնի:

Ալբերտ Բազեյանի խոսքով՝ այս իշխանությունը պետք է փոխվի, ձևավորվի ազգային կառավարություն. «Պարտադրելու ենք, որ Փաշինյանը հրաժարական տա: ՀՀ-ում կգտնվի 100-ից ավելի մարդ, ովքեր ավելի լավ կղեկավարի ՀՀ-ը, քան Փաշինյանը: Մոտ օրերս գնալու ենք մարզեր, ոտքի ենք հանելու ժողովրդին»,- ասել է Բազեյանը:

«Մենք չենք թողնի, որ Նիկոլն այդ գյուղերը հանձնի թշնամուն». Ալբերտ Բազեյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր