ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Գնացել է զեկուցի, որ Էրդողանի բոլոր հրամանները կատարված են». Արթուր Խաչատրյան
12:18, 03.06.2023 | mamul.am
3215 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Փաշինյանը գնում է Էրդողանին անձամբ շնորհավորելու։ Այն Էրդողանին, ով մարզել ու Բայրաքթարներով զինել է ադրբեջանական բանակը, գեներալներ է ուղարկել, որ ղեկավարեն են 44-օրյա պատերազմը, շարունակում է Հայաստանը շրջափակված պահել, լկտիաբար իր պայմաններն է թելադրում Հայաստանին, սպառնում է մեր եկրին․․․ Ոչ տրամաբանություն փնտրեք, ոչ արժանապատվություն։ Փաշինյանը գնացել է, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի, զեկուցի, որ Էրդողանի բոլոր հրամանները կատարված են»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր