ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Սա շատ վտանգավոր քննարկում է». Սևակ Հակոբյան
13:54, 03.06.2023 | mamul.am
3637 | 0

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Դավաճանական ու անմակարդակ թեզ է մեջտեղ գցել ու ամեն օր խոսում է այդ մասին, երեկ էլ գրառում էր արել, թե՝ հանձնեմ, որ ձեռք բերեմ կադաստրի վկայական։ Տպավորություն է, որ հայ ժողովրդին դրել է հիմարի տեղ։ Ո՞վ է էդ էշության հեղինակը, ի՞նչ կադաստրի տեղեկանք, ո՞ւմ կողմից տրված։ Ճանաչված պետություն ես, տասնյակ միջազգային կառույցների դիմաց դրոշդ են տեղադրել, ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ԵՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, էլ եսինչգիտեմ ինչի անդամ ենք դեռ մինչև քո հասունանալը, ի՞նչ կադաստրի թուղթ, արա, ո՞ւմ ես, դե արի ու մի ասա, էշի տեղ դնում։
Էդ հիմարությունը քննարկող, խորացողներին ասեմ, նա հերթական հիմարությունն է գցում դաշտ․ այ ընկերներ, էդ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ճապոնիան, Իսրայելը, Հնդկաստանը, Չինաստանը, տո Վրաստանը կադաստրի թուղթ ունե՞ն, ո՞ւմից են ստացել, իրենց թշնամիների՞ց։ Ռուսաստանն Ամերիկային կադաստրի թուղթ է տվե՞լ, երբևէ տենց բան լսած կա՞ք, որ հիմա ընկած էս մարդու ցնդաբանություններն եք քննարկում։
Էդ որ հնգակողմ հանդիպման էիր գնացել, մի հատ եվրոխորհրդի նախագահին ասեիր ԵՄ անդամ 28 երկրների կադաստրի վկայականները բեր տեսնեմ ո՞վ ունի։ Ռուսաստան էիր գնացել, ԵՏՄ անդամ պետություններին հարցնեիր կադաստրի տեղեկանք ունե՞ք։ Գիտես, որ հենց էդ թեման դրսում բարձրացնես, սաղ վրեդ կխնդան։ Ներսում էլ են խնդում, բայց, ցավոք, նաև քննարկումների դաշտ էլ է բացվում։
Սա շատ վտանգավոր քննարկում է, Նիկոլ Փաշինյանը, փաստացի, Հայաստանի բոլոր հարևաններին դրդում է, պահանջում է տարածքային պահանջ ներկայացնել մեր դեմ։ Թուրքիան արդեն առաջարկել է մեր բանագնացին, որ սահման ճշգրտեն։ Որտեղ քո զորքն է, որտեղ քո քաղաքացին է, էնտեղ քո սահմանն է, սաղ երկրները դրանով են առաջնորդվում։
Կոչ եմ անում բոլոր փորձագետներին, բոլոր գործիչներին, փակել էս աբսուրդ թեման, չքննարկել, էս ի՞նչ գժանոց է։ Մի հատ տխմարություն են դուրս տալիս, սաղովի ընկնում ապացուցում ենք, որ կա էդ թուղթը։ Սա օրակարգ է սպասարկում, ու էդպես հազար ու մի թեմա են գցել քննարկելու, շեղելու համար․ դավաճանների թեման, 5-րդ շարասյան թեման, փող տալու, բայց զենք չստանալու թեման․․․»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր