«Երբ միջազգային հարթակներում ՀՀ իշխանությունները ներկայացնում են հայկական շահերը, կարծես տեսնում ենք, որ դրանք չակերտյալ շահեր են»,- «Հարցազրույց»-ի եթերում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր, դաշնակցական Դավիթ Իշխանյանը՝ նշելով, որ թեև ՀՀ իշխանությունները խոսում են անվտանգությունից, իրավունքներից, գործնակում դա տեսանելի չէ: Խոսելով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին, պաշտոնյան նշել է, որ դեմ չեն դրան, բայց այն չպետք է նմանվի ռինգի հարթակի: «Երկխոսությունը պետք է լինի քաղաքական օրակարգով, երկու առանձին սուբյեկտների միջև»,- ասել է նա: |