ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Ինձ խաբեցին, թե հանդիպում չի լինելու». մանրամասներ` Մոլդովայում հայերի հետ Փաշինյանի հանդիպումից
15:00, 03.06.2023 | mamul.am
6898 | 2

Հունիսի 1-ին կառավարությունը հաղորդագրություն և տեսանյութ տարածեց, որ Քիշնև կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ըստ հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանին համայնքի ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր են հղել, լուսանկարներում ու մեկ ժամ տևողությամբ տեսանյութում էլ ծափահարություններ կային ուղղված Փաշինյանին։

Այնուհետև մամուլը գրեց, որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում առկա հարցուպատասխանը բեմադրված էր, մասնակիցների մեծամասնությունն էլ Մոլդովայից չէր։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Տեղի ունեցածը պարզելու համար Yerevan.Today-ը կապ է հաստատել «Մոլդովայի Հանրապետությունում հայկական Սփյուռք»-ի նախագահ Վեներա Գասպարյանի հետ։ Նա պատմել է հետևյալը․

«Մայիսի 27-ին դեսպանատնից հայտնեցին, որ մայիսի 31-ին պետք է լինի հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ասացի, որ իմ անունը ևս ավելացնեն ցանկում։ Մայիսի 30-ին զանգահարում են ինձ և ասում, որ իմ անունը հանվում է մասնակիցների ցանկից։ Հարցնում եմ ինչպե՞ս, ես եմ համայնքը ղեկավարում, բա ո՞վ պետք է հանդիպի, եթե ոչ ես։ Ասացին, որ հրահանգը այդպիսին է։ Պնդեցի, որ որտեղ էլ լինի, մասնակցելու եմ։ Ավելի ուշ զանգահարեցին և ասացին, որ հանդիպումը տեղափոխվում է հունիսի 2, ժամը 10-ին, Մանուկ Բեյի թանգարանում։ Ուրախացա, մանավանդ որ այն հայկական թանգարանների շարքին է վերադարձվել իմ ջանքերի արդյունքում։

Հետո ինձ զանգահարեցին և տեղեկացրին, թե հանդիպում չի լինելու։ Ասացի՝ ինչպե՞ս, որ երկիր գնացել է, հանդիպել է տեղի հայ համայնքին, մեզանից ինչո՞ւ է փախչում։ Ասացին, թե դիվանագիտական հանդիպումներից հետո վերադառնում է Հայաստան։

Հունիսի 1-ին, արդեն, ինձ նկար են ուղարկում, թե այս մարդիկ ովքե՞ր են, կարծես համայնքից չեն, Փաշինյանին են հանդիպում Մանուկ Բեյի պալատում, ուղիղ եթերում։ Ճանաչեցի մի երկու հոգու։ Փաստորեն, ինձ խաբեցին, թե հանդիպում չի լինելու, իրենց հարմար մարդիկ գտան-բերեցին՝ մասովկա ապահովելու համար ու բեմադրեցին հանդիպում։ «Группа поддержки» էր բերել, որ ինչ խոսի՝ ծափ տան»։

Հարցին, թե լինելով հայ համայնքի ղեկավար, այդ մարդկանց չի՞ ճանաչում, Վեներա Գասպարյանը պատասխանել է, որ համայնքից մասնակցում էր 6-7 հոգի։ Ասել է, որ Քիշնևում բնակվում է շուրջ 7 հազար հայ։ Ինքը հաճախ է կազմակերպում միջոցառումներ, ճանաչում է ազգակիցներին, համենայն դեպս՝ նրանց, ովքեր համայնքային ակտիվություն են ցուցաբերում։ Վեներա Գասպարյանը փոխանցել է, որ հանդիպման մասնակիցների մնացած մասը բերվել էին այլ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինա, Մերձդնեստր և այլն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր