ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Վարչապետի ընտանիքն՝ օրենքից բարձր». Պետրոս Մակեյան
16:00, 03.06.2023 | mamul.am
2970 | 1

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրար հաջորդող շարունակական աղետները, հայրենիքը «բանակցություններով» և կադաստրի վկայականի փնտրտուքով, մաս-մաս հանձնելու գործընթացից հասարակությանը շեղելու համար, Հայաստանը դարձրել են թմրանյութերի իրացման ու տարածման խաչմերուկ, իսկ հընթացս ԱԺ «նախագահը» փողոցում կարող է քաղաքացու ձեռքերը բռնել տալ և թքել երեսին՝ մնալով անպատիժ, սահմանափակվելով «ներողությունով»։
Վարչապետի ավտոշարասյան կողմից մարդուն վրաերթի ենթարկելու գործով մեղավորները մնացին անպատիժ, ինչպես ժամանակին Պողոս Պողոսյանի սպանության դեպքում եղավ։ Զոհվածների ծնողների նկատմամբ տականք ոստիկանների անմարդկային պահվածքի համար ոչ մի պատասխանատվություն, որովհետև սպասարկել են վարչապետի քմահաճույքներին։ Հիմա էլ, Դիլիջանի ոստիկանության բաժնի տականքի կողմից 16 տարեկան երեխային գազանաբար ծեծելու ու նսեմացնելու համար ոչ մի պատիժ՝ բավարարվում են «զղջումով»։ Իսկ Աշոտի հետ զոհվածի մոր ոչ կոռեկտ խոսելու, կամավոր մեքենա նստելը, վարչապետի ձևակերպմամբ «առևանգելու» համար, պետք է գործի «օրենքն» իր ամբողջ խստությամբ։
Վարչապետը վերջերս խոսում էր Հայաստանը քաղաքացիների համար հարմարավետ լինելու մասին, պարզվում է՝ այն վերաբերվում է միայն իր ընտանիքին և իր իշխանությունն ամեն գնով պահելու համար սպասարկող կառույցներից ջոկած տականքներին, որոնք փաստորեն օրենքից դուրս են, իսկ վարչապետի ընտանիքն ու նրա շրջապատն օրենքից բարձր։
Հ․ Գ․ Վարչապետի ընտանիքի շահերն օրենքից բարձր լինելու հանգամանքն առաջիկայում կներկայացվի փաստերով»:

Աղբյուրը` Պետրոս Մակեյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր