ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.24, EUR 411.87, RUB 4.03, GBP 474.21
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+23 °C
«Անկլավների հարցն առաջացել է 2020-ի պատերազմից հետո. Փաշինյանը փորձեց մեղքը բարդել ԳՇ-ի վրա». Գ. Մանուկյան
00:24, 04.06.2023 | mamul.am
1991 | 0

24TV-ի հաղորդման ժամանակ՝ խոսելով Քիշնևում Փաշինյանի այն հայտարարության մասին, որ Տիգրանաշենի հարցը չպետք է գերագնահատենք, չկա այնպիսի մի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Փաշինյանը գլուխը պատով է տալիս, թե անկլավների թեման եղել է բանակցություններում, 1994 թվականին Բիշքեկում երբ զինադադար էր կնքվում, նույնիսկ այդ ժամանակ Ադրբեջանի մտքով չի անցել խոսել այդ տարածքների մասին: Այդ հարցն առաջացել է 2020-ի պատերազմից հետո։ Փաշինյանն ասուլիսի ժամանակ փորձեց մեղքը բարդել Գլխավոր շտաբի վրա, բայց պատասխան ստացավ, որ արգելվել է նման պայմանագիր ստորագրելը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր