ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ընդդիմադիրի ձեռք կոտրած բերետին մինչ օրս անգամ մեղադրանք չեն առաջադրել». Ռուբեն Մելիքյան
01:12, 05.06.2023 | mamul.am
1712 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոստիկանական համազգեստ կրող ու ծառայություն իրականացնող մարդը, պատկերավոր ասած, «բանտարկվում է» վարքագծային սահմանափակումների մեջ, որոնք ամրագրված են օրենքով։ Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք։ Սա՛ է պահանջում Սահմանադրական իրավունքը։ Սա՛ է պարտավոր ապահովել քաղաքական իշխանությունը։
Իսկ եթե մենք դեմ ենք «խաղի այս կանոններին», ապա ընդամենը պետք է փոխել դրանք: Ի դեպ, հնարավոր է՝ ճիշտը հենց դա է։ Բայց քանի դեռ չեն փոխվել, վտանգ չներկայացնող մարդու նկատմամբ ոստիկանական ուժի ցանկացած արդարացում կարող է ընկալվել որպես «կանաչ լույս»։
Ի դեպ, «քաղաքականությամբ չզբաղվող», բայց բերետի օպերկոտից վրդովված գինեմոլներին տեղեկացնեմ, որ, օրինակ, անցյալ տարի էս օրերին ընդդիմադիրի ձեռք կոտրած բերետին, որը տեսագրությամբ հստակ արձանագրված է, մինչ օրս անգամ մեղադրանք չեն առաջադրել։ Կարո՞ղ ա մի քիչ էլ է՛դ փաստից վրդովվեք։ Թե՞ մենակ խմած, լակոտի պես պահող ու «քաղաքականությամբ չզբաղվող»-ների ծեծն է անթույլատրելի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր