ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Դեռ 90-ականներից Փաշինյանն իր հոդվածներում պրոթուրքական գիծ էր տանում». քաղաքագետ
12:18, 04.06.2023 | mamul.am
3093 | 0

Փաշինյանը Թուրքիա է մեկնել՝ ներկայացնելու ոչ թե հայկական շահերը, այլ ներկայացնելու ստորացված, պարտված Հայաստանը, այս մասին «Ռեվյու» հաղորդման եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Անկարա այցին, ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: «Դե հրավերը տվել են, ինքն էլ չի կարողացել հրաժարվել, այսինքն՝ ուզեցել է ներկա լինել: Երբ ՌԴ-ից հրավերները գալիս են, հաճախ հրաժարվում է, իսկ Թուրքիա չի հրաժարվում, ավելին, ամեն հնարավորություն փնտրում է Թուրքիայի հետ կապերն ընդլայնելու՝ այսպիսով իր քաղաքական գիծը տանելով առաջ»,- ասել է բանախոսը: Վերջինը հիշել է, որ դեռ 90-ականներից Փաշինյանն իր հոդվածներում պրոթուրքական գիծ էր տանում:

«Դեռ 90-ականներից Փաշինյանն իր հոդվածներում պրոթուրքական գիծ էր տանում». քաղաքագետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր