ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
««Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ» նախագիծը Մեղրին գրավելու նպատակ է հետապնդում». Կարեն Հեքիմյան
17:54, 04.06.2023 | mamul.am
2714 | 0

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բացարձակ անհասկանալի է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման իմաստը:
Ի՞նչ օգուտ այն կարող է տալ Հայաստանին:
Ի՞նչ է պատրաստվում ներմուծել կամ արտահանել Հայաստանն այդ երկաթուղով:
Եթե ցանկություն կա Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ «համագործակցելով» արտաքին աշխարհի հետ կապվել, ապա կարելի է վերագործարկել Գյումրի-Կարս և Իջևան-Աղստաֆա երկաթուղին: Առաջին դեպքում Եվրոպայի, իսկ երկրորդ դեպքում Ռուսաստանի հետ կապ կհաստատվի: Ի վերջո, եթե խնդիրը ճանապարհների վերագործարկումն է, ապա սկսեք Մարգարա-Իգդիր, Բերդ-Թավուզ կամ Ճամբարակ-Արծվաշեն-Շամխոր-Գյանջա ավտոճանապարհների վերագործարկումից:
Ի դեպ, լոգիստիկ տեսանկյունից, շատ մեծ հեռանկար ունեցող ուղղություններ են:
Իսկ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երթուղին ձեռնտու է բացառապես Թուրքիային և Ադրբեջանին: Հա, մեկ էլ՝ այս պահի դրությամբ, Ռուսաստանին:
Բացի դրանից՝ ակնհայտ է, որ «Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ» նախագիծը Մեղրին գրավելու միանգամայն թափանցիկ նպատակ է հետապնդում»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր