ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պատգամավորը գրում է, թե իբր ես փորձում եմ «Նիկոլի ծոցը» մտնել». Թաթուլ Հակոբյան
13:30, 04.06.2023 | mamul.am
4679 | 0

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ընկերներից մեկը քիչ առաջ ինձ ուղարկեց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ստատուսը, որտեղ հարգարժան պատգամավորը ատելության և սուտ խոսքեր է հնչեցրել ՉՈՒԿՉԱ ժողովրդի և իմ հասցեին:
Քանի որ ես և պարոն Մանուկյանը ընկերներ չենք (ես և պարոն Մանուկյանը միմյանց ճանաչում ենք մոտ 30 տարի), չէի տեսել այդ ստատուսը:
Տարիներ առաջ ես պատգամավոր Մանուկյանին հեռացրել եմ իմ ընկերների ցանկից՝ համարելով, որ նա անպարկեշտ բառապաշար է օգտագործում: Ի դեպ, հենց նրան հեռացրեցի ընկերներիս ցանկից, ընդունեցի նրա կնոջ, մեր գործընկեր՝ Լիլիթ Մանուկյանի ընկերության հայտը:
Պարոն Մանուկյանը ստատուսը վերնագրել է՝ ՉՈՒԿՉԱՆ և Թաթուլ Հակոբյանը, ինչը ատելության խոսք է Ռուսաստանում բնակվող այդ ազգային փոքրամասնության հասցեին:
Հարգարժան պատգամավորը գրում է, թե իբր ես փորձում եմ «Նիկոլի ծոցը» մտնել:
Ես չեմ կարող մտնել որևէ մեկի ծոցը, հատկապես՝ երբ նրան՝ ՀՀ վարչապետին, անդադար մեղադրում եմ 44-օրյա աղետի մեջ, նրան համարելով թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն: Հենց Փաշինյանն է 44-օրյա աղետի պատասխանատուն:
Պարոն Մանուկյանին ուզում եմ հիշեցնել, որ իր կուսակցությունն է եղել Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս 2018 թվականին, բայց իմ կրթությունը, դաստիարակությունը և լրագրողի հանգամանքը թույլ չի տալիս գրել, թե ով և քանի անգամ է եղել տարբեր ուժերի ծոցում վերջին 130 տարիներին, քանի որ ունեմ բավարար գիտելիքներ ու ինստիտուցիոնալ հիշողություն:
Հարգարժան պատգամավորը կորցնելով ամոթի տարրական զգացումը գրել է, որ Երկիր Մեդիայում ես ֆիլմ եմ նկարել և այդ ֆիլմի համար գումար եմ ստացել, իսկ Երկիր Մեդիան՝ ոչ մի կոպեկ:
Ուրեմն, 2000-ական թթ Լիբանանի ԱՐՑԱԽ ֆոնդը հատկացրել է 2.000 դոլար բյուջե, որպեսզի ես որպես լրագրող ֆիլմ նկարեմ, ինչը արել եմ և այդ ֆիլմը՝ ՄՌԱՎԻՑ՝ ԱՐԱՔՍ, Երկիր Մեդիան ցուցադրել է բազմաթիվ անգամ:
Այդ 2000 դոլար ընդհանու գումարը բաշխվել է 3 մարդու միջև՝
1. լրագրող Թաթուլ Հակոբյան - ֆիլմի հեղինակ, սցենարի հեղինակ,
2. Ջիվան Ավետիսյան, ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ - ֆիլմի ռեժիսոր- ՎՃԱՐՎԵԼ Է
3. Հրաչյա Հարությունյան (գուցե այստեղ հիշողություն դավաճանի օպերատորի ճիշտ անունը հիշելու, բայց ոնց որ Հրաչն էր) - Ֆիլմի օպերատոր, ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ- վճարվել է:
Մոտ մեկ շաբաթ ես, Ջիվանը և Հրաչը շրջել ենք Մռավից Արաքս և ֆիլմ նկարել ընդամենը 2000 դոլարով: Այո, ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՆ մոնտաժի համար փող չի վերցրել, բայց հեռուստաընկերության 2 աշխատակիցներ՝ Ջիվանը և Հրաչը իրենց բաժինն են ստացել այդ 2.000 դոլարից: Հիմա արխիվս Երևանում է և հավանաբար թղթերիս մեջ պահած կլինեմ, թե ինչքան են վճարվել Ջիվանը և Հրաչը, որոնք շատ լավ գործ արեցին, ինչի համար իրոք շնորհակալ եմ:
Սա է իրականությունը և ցավալիորեն, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը սուտ է տարածում: Այդ ֆիլմը ՁՐԻԱԲԱՐ տրամադրվել է ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ-ին և դա եղել իմ և ԱՐՑԱԽ ֆոնդի պայմանավորվածությունը:
Ցավում եմ, որ ԱԺ պատգամավորը՝ մեր երկրի համար այս մղձավանջային օրերին զբաղվում է լրագրողի հասցեին ստեր տարածելու և ՉՈՒԿՉԱ ժողովրդի նկատմամբ ատելության խոսք տարածելու մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր